Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մե­սին, Ռո­նալ­դուն և վան Դեյ­կը

Մե­սին, Ռո­նալ­դուն և վան Դեյ­կը
06.12.2019 | 01:53

Դեկ­տեմ­բե­րի 2-ին Փա­րի­զում կա­յա­ցել է հե­ղի­նա­կա­վոր France Football-ի հիմ­նադ­րած «Ոս­կե գն­դա­կի» հեր­թա­կան խա­ղար­կու­թյու­նը, հայտ­նի է պատ­վա­վոր տիտ­ղո­սի նոր տի­րա­կա­լը: Այդ եր­ջա­նի­կը Լիո­նել Մե­սին է, ֆուտ­բո­լիստ, ում ա­նու­նը տա­լիս հան­գիստ կա­րե­լի է չհի­շա­տա­կել ոչ ներ­կա­յաց­րած թիմն ու հա­վա­քա­կա­նը, ոչ ազ­գու­թյու­նը, ոչ էլ հան­գու­ցա­յին մեկ այլ չա­փո­րո­շիչ, ե­թե այդ­պի­սին կա: Սա­կայն որ­քան էլ փաստն ար­ձա­նագր­ված է, բո­լոր դեպ­քե­րում, կար­ծում ենք, ա­վե­լորդ չի լի­նի դի­մել ման­րա­մաս­նե­րին, քան­զի դրանք հե­տաքր­քիր տե­ղե­կու­թյուն են պա­րու­նա­կում ի մաս­նա­վո­րի և ընդ­հան­րա­պես:

Սկ­սենք նրա­նից, որ այս ան­գամ հաղ­թո­ղը ո­րոշ­վել է բա­ցա­ռա­պես լրագ­րող­նե­րի շր­ջա­նում անց­կաց­ված քվեար­կու­թյամբ, ին­չը կազ­մա­կեր­պիչ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տվել խու­սա­փե­լու ան­հար­կի քն­նա­դա­տու­թյու­նից, քան­զի նա­խորդ­նե­րը, ի հա­շիվ քվեար­կող­նե­րի ա­վե­լի լայն կազ­մի, բազ­մա­թիվ սո­ղանց­քեր էին պա­րու­նա­կում ու անձ­նա­վոր­ված էին:
Մե­սին պատ­վա­վոր տիտ­ղո­սին ար­ժա­նա­ցել է վե­ցե­րորդ ան­գամ՝ պատ­մու­թյան մեջ նա­խա­դե­պը չու­նե­ցող ի­րո­ղու­թյուն: Հի­շեց­նենք, որ ա­վե­լի վաղ նա տիտ­ղո­սա­կիր է ե­ղել 2009, 2010, 2011, 2012 (չորս ան­գամ ա­նընդ­մեջն էլ պատ­մու­թյան մեջ նմա­նը չու­նե­ցող փաստ է) և 2015 թվե­րին: Այս տա­րի­նե­րին նրա հետ ի զո­րու է ե­ղել մր­ցակ­ցե­լու մեկ այլ ֆուտ­բո­լա­յին գե­րաստղ՝ Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն, որն այս տիտ­ղո­սի հն­գա­կի կրող է: Վեր­ջին տա­րի­նե­րի միակ վե­րա­պա­հու­մը ե­ղել է 2018-ին, երբ այն շնորհ­վեց Լու­կա Մոդ­րի­չին, ինչն ա­վե­լի շուտ ու շատ Մե­սի-Ռո­նալ­դու ան­վերջ մր­ցակ­ցու­թյու­նից հոգ­նա­ծու­թյան ար­տա­հայ­տու­թյուն էր, քան օ­բյեկ­տիվ ռեա­լու­թյան:
Ֆուտ­բո­լի կա­խար­դին այս ան­գամ լուրջ մր­ցակ­ցու­թյուն է ցույց տվել «Լի­վեր­պու­լի» պաշտ­պան Վիր­ջիլ վան Դեյ­կը, ո­րը 686 քվե ստա­ցած ար­գեն­տի­նա­ցուց հետ է մնա­ցել ըն­դա­մե­նը յոթ ձայ­նով, փո­խա­րե­նը 203 նի­շով ա­վե­լի է ե­ղել եր­րորդ տե­ղում հայ­տն­ված Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուից:
Կա­րե­լի՞ է սույ­նը դի­տար­կել որ­պես ու­ժեղ­նե­րի դա­սա­կար­գում փո­փո­խու­թյուն­նե­րի վկա­յում:
Գու­ցե թե: Սա­կայն հար­կավ մի փոքր ան­հա­ջող կա­տակ է ե­ղել լրագ­րո­ղին վան Դեյ­կի այն հա­կա­դար­ձու­մը, թե հաս­տա՞տ են Ռո­նալ­դուին ի­րեն մր­ցա­կից հաշ­վում: Սա վեր­ջի­նիս քրոջ ար­դար զայ­րույթն է հա­րու­ցել, իսկ Կա­տյա Ա­վեյ­րա­յին մենք ծա­նոթ ենք մի եր­կու տա­րի ա­ռաջ եղ­բորն ու­ղարկ­ված խիստ հու­զա­կան, բայց և հա­մո­զիչ շեշ­տադ­րում­նե­րով նա­մա­կից: Չհի­շեց­նենք՝ գի­տեք:
Սա­կայն չհի­շենք ու չհի­շեց­նենք տա­րի­ներ ա­ռաջ­վանն ու վկա­յա­բե­րենք Կա­տյա­յի այս մի ա­սա­ծը. «Թան­կա­գին Վիր­ջիլ, այն­տեղ, ուր դու հայ­տն­վել ես ա­ռա­ջին ան­գամ, Քրիշ­տիա­նուն ար­դեն հա­զար ան­գամ է ե­ղել: Դու տա­րի­ներ շա­րու­նակ խա­ղում ես Անգ­լիա­յում ու մինչև այժմ չես կա­րո­ղա­ցել ձեռքդ մտց­նել մեղ­րով բան­կա­յի մեջ այն դեպ­քում, երբ Ռո­նալ­դուն ե­րեք ան­գամ ե­ղել է այդ երկ­րի չեմ­պիոն, ե­ղել է լա­վա­գույն խա­ղա­ցող ու հար­ձակ­վող, թե­պետ այն ժա­մա­նակ քե­զա­նից ե­րի­տա­սարդ է ե­ղել:
Դրա­նից հե­տո նա մեկ­նեց Իս­պա­նիա, որ­տեղ դար­ձավ մի ա­կում­բի պատ­մու­թյան լա­վա­գույն խա­ղա­ցող:
Մադ­րի­դի «Ռեա­լի» ա­նու­նը քեզ ինչ-որ բան ա­սո՞ւմ է:
Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում այդ ա­կում­բով Քրիշ­տիա­նուն հաղ­թեց քեզ ու քո «Լի­վեր­պու­լին»: Ի դեպ՝ նրա կա­րիե­րա­յում Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի ար­դեն հինգ գա­վաթ է: Բա­ցի դրա­նից Ազ­գե­րի լի­գա­յի եզ­րա­փակ­չում նա Պոր­տու­գա­լիա­յի հա­վա­քա­կա­նով ճզ­մեց քո «նա­րին­ջը» (այդ­պես են ան­վա­նում Նի­դեր­լանդ­նե­րի հա­վա­քա­կա­նը):
Հը՞, դժ­վար ե­ղա՞վ, Վիր­ջիլ:
Ցա­վակ­ցում ենք:
Նույ­նիսկ իր կա­րիե­րա­յի ա­ռա­վել պա­կաս հա­ջող մր­ցաշր­ջա­նում Քրիշ­տիա­նուն ա­վե­լի շատ տիտ­ղոս է նվա­ճել, քան դու:
Տպա­վո­րի՞չ է»:
Ի պաշտ­պա­նու­թյուն Ռո­նալ­դուի հան­դես է ե­կել և նրա ներ­կա­յիս ա­կում­բը՝ ի­տա­լա­կան «Յու­վեն­տու­սը», սա­կայն այս կար­գի հի­շե­ցում­նե­րով շատ կման­րա­նանք ու նյու­թը բուն հու­նից կշե­ղենք ա­ռու­ներ՝ այս­տե­ղից էլ գնա­լով Սերժ Սարգ­սյան-Հո­վիկ Աբ­րա­հա­մյան տան­դե­մի չս­տաց­ված բա­նա­վեճ գե­տե­րի ու ա­ռու­նե­րի մա­սին, ինչն ար­դեն բա­ցար­ձա­կա­պես կապ չու­նի ոչ միայն ֆուտ­բո­լի, այլև քա­ղա­քա­կա­նու­թյան հետ, պայ­մա­նով, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը քարկ­տիկ չէ:
Վան Դեյ­կի հա­կա­դար­ձու­մը հա­մա­րում ենք ան­հա­ջող կա­տակ, ո­րով­հետև բարձ­րա­ձայ­նա­ծից մի քա­նի րո­պե ա­ռաջ կամ հե­տո ա­սել էր, որ իր հա­մար մե­ծա­գույն պա­տիվ է Մե­սիի ու Ռո­նալ­դուի նման հս­կա­նե­րի կող­քին տիտ­ղո­սը վի­ճար­կե­լը. «Հափ­սո­սանք բո­լոր մնա­ցած­նե­րի, ներ­կա­յումս ֆուտ­բո­լում գե­րի­րա­կան օժտ­ված եր­կու ֆուտ­բո­լիստ կա՝ Լիո­նել Մե­սին ու Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն: Ես շնոր­հա­կալ եմ, որ հե­ղի­նա­կա­վոր տիտ­ղո­սի հա­մար նրանց հետ պայ­քա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն եմ ու­նե­ցել»:
Վերն աս­վա­ծը, ինչ խոսք, կա­րող էինք մաս­նա­վո­րեց­նել ու ա­սել, թե սա՝ Ռո­նալ­դուի մա­սով, սա­կայն, ինչ­պես տես­նում եք, ա­րան­քում Մե­սիի ա­նունն էլ կա, ով ան­մասն չէր մնա­ցել վան Դեյ­կի պայ­մա­նա­կան մե­ծամ­տու­թյու­նից, ո­րը մո­տա­վո­րա­պես այս­պես էր ձևա­կերպ­վել՝ ար­գեն­տի­նա­ցին ի­րե­նից պար­զա­պես մի փոքր է լավ:
Հար­կավ աս­վա­ծը չի կա­րե­լի բա­ռա­ցի ըն­կա­լել ու մար­դու հու­մոր ա­նե­լու կա­րո­ղու­թյու­նը չգ­նա­հա­տել:
Հարկ հա­մա­րենք ա­սել, որ տիտ­ղո­սի հան­ձն­ման ա­րա­րո­ղու­թյա­նը չի մաս­նակ­ցել Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն՝ նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լով այդ նույն օ­րը Մի­լա­նում կա­յա­ցած հա­մա­նուն GalՈ del Calcio-2019-ին, որ­տեղ ան­ցած մր­ցաշր­ջա­նի ար­դյունք­նե­րով ճա­նաչ­վել է Ի­տա­լիա­յի լա­վա­գույն ֆուտ­բո­լիստ: «Հպար­տա­նում եմ նրա­նով, որ ինձ հա­մա­րում են Ի­տա­լիա­յի լա­վա­գույն հար­ձակ­վող: Ես շնոր­հա­կալ եմ թի­մի իմ ըն­կեր­նե­րին, խա­ղա­ցող­նե­րին, որ քվեար­կել են իմ օգ­տին: Ի­տա­լիա­յում եր­կու տա­րի լի­նե­լուց հե­տո ես կա­րող եմ ա­սել, որ սա շատ բարդ լի­գա է: Հու­սով եմ, որ հա­ջորդ տա­րին նույն­պի­սին կլի­նի»,- ա­սել է նա:
Ռո­նալ­դու ա­սա­ծի մեջ լի­քը տա­րըն­թեր­ցում­ներ կա­րե­լի է նկա­տել, բայց ե­կեք քթի­մա­զու­թյուն չա­նենք, ի­տա­լա­ցի լրագ­րող Տանկ­րե­դի Պալ­մե­րիի վս­տա­հե­ցումն էլ չմո­ռա­նանք, հա­մա­ձայն ո­րի` պոր­տու­գա­լա­ցին ողջ մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում նս­տած է ե­ղել իր մե­քե­նա­յում ու դահ­լիճ է մտել լոկ այն ժա­մա­նակ, երբ ե­կել է պարգևատր­ման ժա­մա­նա­կը:
Ա­ռանց վե­րա­պա­հու­մի կա­րող էինք ա­սել, որ սա վե­րա­բեր­մունք է մի­ջո­ցառ­մա­նը:
Քթի մազ լի­նե­լու ա­ռու­մով մա­սա՞մբ հետևո­ղա­կան ե­ղանք:
Չեմ վի­ճար­կում, բայց դե լրագ­րու­թյունն էլ մի ու­րիշ կար­գի, այս­պես ա­սենք, ան­հա­մու­թյուն է, ո­րի կա­նոն­նե­րին չես կա­րող չհետևել, ե­թե ու­զում ես ինտ­րիգ պահ­պա­նած լի­նել:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 5100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ